Անհապաղ պատժամիջոցներ «Վրացական երազանք»-ի դեմ. Ջո Ուիլսոն

Վրաստանի ոչ լեգիտիմ խամաճիկ կառավարությունը շարունակում է դաժանորեն հարձակվել վրացիների վրա, հայտարարել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի հանրապետական ​​անդամ, Հելսինկյան հանձնաժողովի նախագահ, MEGOBARI Act-ի համահեղինակ Ջո Ուիլսոնը:

Ուիլսոնը կոչ է արել անհապաղ պատժամիջոցներ կիրառել իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի և «նրա «Վրացական երազանքի» շրջապատի դեմ»։

«Մենք չենք կարող մի կողմ կանգնել և թույլ տալ, որ Վրաստանը դառնա բռնապետություն՝ հակառակ ժողովրդի կամքին։ #MEGOBARI», — գրել է Ուիլսոնը:

Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ կսահմանի Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ: 

Հիշեցնենք. Ամերիկայի Միացյալ Նահանգները դադարեցրել է ռազմավարական գործընկերությունը Վրաստանի հետ:

Նոյեմբերի 28-ից ի վեր Թբիլիսիում և Վրաստանի այլ քաղաքներում բողոքի ակցիաներ են ընթանում ի պաշտպանություն եվրաինտեգրման։

Հատուկջոկատայինները բիրտ ուժի կիրառմամբ՝ ջրցան մեքենաներով, ջրի շիթերով, պղպեղի սփրեյով, արցունքաբեր գազով, ռետինե փամփուշտներով ցրում են բողոքի ցույցերը Թբիլիսիում: Բերման ենթարկվածները թե՛ բերման ենթարկվելիս, թե՛ դրանից հետո, բռնության են ենթարկվում: Տուժածների թվում կան նաև լրագրողներ: