
Հուլիսի 28-ից մինչ 30-ը Վրաստանում տեղումներ են կանխատեսվել։ Տեղ-տեղ առատ անձրևներ կլինեն, նաև կարկուտ, կայծակ ու ամպրոպ։ Կգրանցվի նաև քամու արագության ուժգնացում, ծովում` 2-3 բալանոց փոթորիկ։
Սպասվող տեղումները կարող են գետերում ջրի մակարդակի բարձրացման պատճառ դառնալ, լեռնային հատվածներում հնարավոր են սողանքային իրավիճակներ։