
Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը Թբիլիսիում տեղացած ուժգին անձրևից հետո 90 ահազանգ է ստացել:
Ուժգին անձրևը և կարկուտը տեղացել են Թբիլիսիում երեկ՝ մայիսի 12-ին, օրվա երկրորդ կեսին: Հեղեղվել էին բնակելի տների առաջին հարկերը, բակերն ու նկուղները:
«Հրշեջ-փրկարարները շարունակում են աշխատել արտակարգ ռեժիմով: Ներկա պահի դրութամբ Թբիլիսիի բոլոր թաղամասերում իրավիճակը կայուն է»,- հայտարարել են ծառայությունից: