
Վրաստանի շրջանների զգալի մասում մայիսի 31-ի օրվա երկրորդ կեսից մինչև հունիսի 2-ի առավոտը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, տեղ-տեղ՝ հորդառատ, լեռնային և բարձրադիր գոտիներում՝ ուժեղ անձրև, ամպրոպ, կարկուտ և քամու ուժգնացում:
Տեղեկությունը տարածել է Վրաստանի Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը:
«Սպասվող առատ տեղումները կարող են առաջացնել գետերի ջրի մակարդակի բարձրացում, փոքր գետերում՝ վարարումներ, լեռնոտ և լեռնային շրջաններում սողանքների և սելավների առաջացում և ակտիվացում (ռիսկի մակարդակը բարձր է)»,- նշված է հայտարարության մեջ: