
Վրաստանում մինչև հունիսի 22-ը կպահպանվի անձրևային եղանակը, հայտնում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը:
Ըստ կանխատեսման՝ հունիսի 19-ի օրվա վերջից մինչև հունիսի 22-ը Վրաստանի շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև, տեղ-տեղ՝ հորդ անձրև, կայծակ և քամի, Արևելյան Վրաստանում տեղ-տեղ հնարավոր է կարկուտ:
Գործակալությունը զգուշացնում է՝ սպասվող հորդառատ անձրևները կարող են հանգեցնել Վրաստանի փոքր գետերի հեղեղումների, իսկ երկրի լեռնային շրջաններում սողանքների առաջացման և ակտիվացման։