
Փաստաբան Թոռնիկե Միգինեիշվիլիի խոսքով՝ այսօր՝ մարտի 4-ին, դերասան Անդրո Ճիճինաձեի բողոքն ուղարկվել է Ստրասբուրգի դատարան։
Անդրո Ճիճինաձեն ձերբակալվել է եվրոպամետ բողոքի ակցիաների ժամանակ, խափանման միջոց է ընտրվել ազատազրկումը։
Պաշտպանող կողմը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում վիճարկում է կալանքի՝ որպես խափանման միջոցի օրինականությունը, նաև վերանայման ընթացքում կալանքը պահպանելու օրինականությունը։
Անդրո Ճիճինաձեին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով` խմբակային բռնությանը մասնակցություն։ Հոդվածը նախատեսում է ազատազրկում 4-ից 6 տարի ժամկետով։
Ճիճինաձեի հաջորդ դատական նիստը նշանակված է վաղը՝ մարտի 5-ին։