
Հոկտեմբերի 5-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլիի հետ, հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանատունը:
Նշվում է, որ հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Վրաստանի միջև առևտրատնտեսական ոլորտում համագործակցությանը։
«Մտքեր փոխանակվեցին երկու երկրների ֆինանսական, հարկային և մաքսային ոլորտների համապատասխան գերատեսչությունների միջև առկա արդյունավետ համագործակցության առավել ընդլայնման հնարավորությունների շուրջ»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ: