
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել, նշվում է Վրաստանի կառավարության ֆեյսբուքյան էջում։
Ընդգծվում է, որ գործընկերները քննարկել են Վրաստան-Հայաստան համագործակցության օրակարգային տարբեր հարցեր։
Ըստ տեղեկության՝ ՀՀ վարչապետ Փաշինյանը վրացի գործընկերոջը տեղեկացրել է հոկտեմբերի 31-ին Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում կայացած Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպման արդյունքների մասին։
Ղարիբաշվիլին և Փաշինյանը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանում սերտ համագործակցության և ընթացիկ խնդիրների շուրջ։