
Հոկտեմբերի 5-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի փոխանորդ, միտրոպոլիտ Շիոյի (Մուջիրի) հետ, հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանատունը:
Նշվում է, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հայ և վրաց ժողովուրդների բազմադարյա հոգևոր-մշակութային կապերին, պատմական հարուստ ժառանգությանը և անցած համատեղ ճանապարհին։
«Կարևորվեցին Հայաստանի ու Վրաստանի և երկու եկեղեցիների միջև ակտիվ և արդյունավետ համագործակցության պահպանումն ու ընդլայնումը»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ: