And Then We Danced. միասեռական զույգի մասին ֆիլմի պրեմիերան՝ նոյեմբերի 8-ին

Վրաստանում քննադատությունների արժանացած And Then We Danced («Եւ հետո մենք պարեցինք») միասեռականների մասին ֆիլմի վրացական պրեմիերան տեղի կունենա նոյեմբերի 8-ին: Այս մասին տեղեկացնում է ԼԳԲՏ համայնքի շահերը ներկայացնող Tbilisi Pride կազմակերպությունը։

Վրացի միասեռական զույգի պատմությունը ներկայացնող վրաց-շվեդական արտադրության Լևան Ակինի ֆիլմի պրեմիերան այս տարի կայացել է Կաննի կինոփառատոնում՝ 10 լավագույն ֆիլմերի ցանկում զբաղեցնելով 7-րդ տեղը:

Ֆրանսիական ecrannoir.fr հրատարակությունը միասեռականների մասին ֆիլմի դերասան Լևան Գելբախիանիին անվանել է Կաննի փառատոնի հայտնագործություն:

Հրատարակությունը Լևան Գելբախիանիի մասին գրել է, որ նա տաղանդավոր դերասան է, ով ֆիլմում պրոֆեսիոնալ կերպով ցույց է տալիս վրացի գեյ կերպարի արկածները: