Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը վրացի ռեժիսորի հեղինակած նույնասեռական զույգի արկածները նկարագրող And Then We Danced ֆիլմում պոռնոգրաֆիկ նշաններ չի հայտնաբերել:
ՆԳՆ-ն չի հստակեցրել, սակայն, արդյոք գերատեսչության որևէ աշխատակից դիտել է ֆիլմը:
«Ընթացիկ տարվա նոյեմբերի 8-ին քաղաքացի Դիմիտրի Լորթքիփանիձեն կցված նյութերով նախարարություն դիմում է ներկայացրել՝ պահանջելով արգելել ֆիլմի ցուցադրությունը մինչև բովանդակության ուսումնասիրությունը: Ներքին գործերի նախարարությունը հանցանքի նշանների բացակայության պատճառով հետաքննություն չի սկսել»,- հայտարարել են ՆԳՆ-ից:
Հիշեցնենք՝ նոյեմբերի 8-ին, 9-ին և 10-ին And Then We Danced ֆիլի պրեմիերան Թբիլիսիի և Բաթումիի կինոթատրոններում ուղեկցվել է բողոքի ցույցերով: