Թբիլիսիի «Ամիրանի» կինոթատրոնում And then we danced ֆիլմի ցուցադրությունը նախօրեին կրկին ուղեկցվել է ցույցով: Ֆիլմի ցուցադրության ավարտից հետո կինոդիտողները լքել են տարածքը ոստիկանների կազմած կենդանի պատի օգնությամբ: Ճանապարհի մյուս կողմում ընթացող ակցիայի մասնակիցները նրանց ճանապարհել են՝ վանկարկելով «ամոթ է»:
Ցույցի կազմակերպիչներից «Վրացական գաղափար» կուսակցության ղեկավար Լևան Չաչուան հայտարարել է, որ իրենց հաղթանակած է համարում, քանի որ ֆիլմի ցուցադրությունից հետո մարդիկ ոստիկանական կենդանի պատի օգնությամբ են դուրս գալիս կինոթատրոնից:
Նա ասել է նաև, որ սկսում են իրավական պայքար, քանի որ ֆիլմում նկարահանված անչափահասների ծնողները տեղյակ չեն եղել ֆիլմի բովանդակության մասին:
Չաչուան հայտարարել է, որ մանրամասների մասին կխոսիի մամլո ասուլիսի ընթացքում:
Հիշեցնենք՝ ֆիլմի պրեմիերան նոյեմբերի 8-ին կայացավ Թբիլիսիի ու Բաթումիի կինոթատրոններում: