Վրաստանի հանրային պաշտպանը հրապարակել է Վրաստանում մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան՝ 2023 թվականի զեկույցը:
Սա օմբուդսմեն Լևան Իոսելիանիի պաշտոնավարության օրոք պատրաստված առաջին խորհրդարանական զեկույցն է, որն արդեն ուղարկվել է օրենսդիր մարմնին։
Օմբուդսմենի 386 էջանոց զեկույցի հիմնական խնդիրներից է նաև Վրաստանում ֆեմիցիդի դեպքերը:
Ըստ զեկույցի՝ անցյալ տարի Վրաստանում սպանվել է 24 կին։ Կանանց սպանության փորձի 27 դեպք է գրանցվել: Այս վիճակագրական տվյալներից դատախազությունը 10 դեպք համարել է ֆեմիցիդ, 14-ը՝ ֆեմիցիդի փորձ։