«Պայքարիր ապատեղեկատվության դեմ քո համայնքում» խորագրով նախագծի շրջանակներում անցկացվեց երրորդ դասընթացը։ Ընտրված և երկու խմբի բաժանված մասնակիցներն ուսումնասիրեցին լրատվամիջոցներում տարածվող ապատեղեկատվությունները, սովորեցին վերլուծել դրանք, տարբերակել կեղծ հաշիվները իրական հաշիվներից և գործածել համացանցային ծրագրեր ու գործիքներ փաստերի ստուգման համար։
Նոյեմբերի 26-ի դասընթացը վարեցին «Ալիք Մեդիա»-ի տնօրեն, փաստերի ստուգման վերլուծաբան Լիզա Թորոսյանը և «Ալիք Մեդիա»-ի լրագրող Տաթև Խոցանյանը։
Դասընթացները կշարունակեն իրականացվել Թբիլիսիում` «Ալիք Մեդիա»-ի գրասենյակում, շաբաթ-կիրակի օրերին:
Դասընթացների ավարտից հետո մասնակիցները հնարավորություն կունենան գրելու ապատեղեկատվությունների կամ պետական ծախսերի վերլուծությունն արտացոլող հոդված` աշխատելով փաստերի ստուգման փորձագետի հետ, ինչի համար նաև կվարձատրվեն:
Հոդվածները կհրապարակվեն «Ալիք Մեդիա»-ի կայքում, իսկ խմբագրակազմը կընտրի լավագույն երեք աշխատանքների հեղինակներին, որոնք հավելյալ մրցանակ կստանան: