
Զուգդիդիի շրջանային դատարանը 17-ամյա տղային, որը մեղադրվում է անչափահասի դիտավորությամբ սպանության համար, դատապարտել է ազատազրկման։ Նիստը դռնփակ է ընթացել, քանի որ մեղադրյալն անչափահաս է։
Դատավարությունից հետո դատախազը հայտնել է լրագրողներին, որ դեռահասի խոստովանությամբ` ինքն է դանակով հարվածել Սաբա Մամփորիային։ Մինչ այդ դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, որ ձերբակալված դեռահասին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի «ե» ենթակետով` ծանրացուցիչ հանգամանքներում անչափահասի դիտավորյալ սպանություն։
Նոյեմբերի 20-ին Զուգդիդի քաղաքի Մեսխիա փողոցում գտնվող մինի մարզադաշտի մոտ անչափահասը դանակով հարվածել է 15-ամյա Սաբա Մամֆորիայի կրծքին։ Ստացած վնասվածքների հետեւանքով երեխան մինչ հիվանդանոց տեղափոխվելը մահացել է։ Իրավապահները նույն օրը ձերբակալել են մեղադրյալին։