
Վրաստանի Շիդա Քարթլիի մարզի Քարելիի մունիցիպալիտետում անչափահասի նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու մեղադրանքով իրավապահները մոտ 60 տարեկան տղամարդու են ձերբակալել:
Ըստ տեղեկությունների՝ մեղադրյալը տուժողի հոր ընկերն է։
Վրաստանի ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ փաստի առթիվ հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածով (անչափահասի նկատմամբ սեռական բնույթի արարք)։