
Վրաստանում անչափահասի հետ սեռական կապը ցմահ ազատազրկմամբ կպատժվի։ Ներքին գործերի փոխնախարար Նաթիա Մեզվրիշվիլին interpressnews-ին հայտնել է, որ օրինագիծը, որը ենթադրում է խստացնել պատիժը պեդոֆիլիայի (մանկապղծության) համար, արդեն ներկայացվել է կառավարությանը:
«Խստանում են պատժամիջոցները՝ հատկապես անչափահասների հանդեպ սեռական բռնությունը: Հաշվի կառնվի նաև անչափահասի բռնաբարման դեպքում մեղադրվող անձի հանդեպ ցմահ ազատազրկումը, որը մինչ այժմ չկար»,- հայտարարել է Մեզվրիշվիլին: