
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իր թվիթերյան էջում անդրադարձել է արցախա-ադրբեջանական շփման գծում սկսված իրադարձություններին:
«Անչափ մտահոգված եմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների վերսկսմամբ: Մենք խաղաղության կոչ ենք անում: Կայունությունն ու խաղաղությունը մեր տարածաշրջանում ընդհանուր նպատակ է», — գրել է Զուրաբիշվիլին:
Հիշեցնենք՝ այսօր տարածաշրջանում տիրող լարվածությանն անդրադարձել էր նաև Վրաստանի ԱԳ նախարարությունը: