
Վրաստանի Խարագաուլիի մունիցիպալիտետի գյուղերից մեկում անբարո գործողությունների մեղադրանքով ձերբակալվել է դպրոցի ուսուցիչներից մեկը:
Առկա տեղեկատվության համաձայն, հանրային դպրոցներից մեկի ուսուցիչը բարձր դասարանի աղջկա հանդեպ սեռական ոտնձգություններ է իրականացրել, ինչի համար նոյեմբերի 8-ին ձերբակալվել է:
Ներքին գործերի նախարարության տեղեկատվությամբ, դեպքի առնչությամբ սկսվել է հետաքննություն 141-րդ հոդվածի հատկանիշներով, ինչը ենթադրում է անբարո գործողությունների կատարում: Նշված հոդվածը նախատեսում է 10-13 տարի ազատազրկում: