Անակլիայի խորջրյա նավահանգստի ծովային ենթակառուցվածքի կառուցման մասին համաձայնագիր է ստորագրվել բելգիական Jan De Nul ընկերության հետ, որն աշխարհում ծովային շինարարության խոշորագույն ընկերություններից է։ Այդ մասին տեղեկություն է տարածել Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը։
Գերատեսչությունից հայտնում են, որ ստորագրման արարողությունը տեղի է ունեցել էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունում։ Փաստաթուղթը կոնսորցիումի անունից ստորագրել են «Անակլիա ծովային նավահանգիստ» ՍՊԸ-ի տնօրեն Զուրաբ Սիճինավան և Jan De Nul-ի (օտարերկրյա ձեռնարկությունների մասնաճյուղ) վրացական մասնաճյուղի տնօրեն Թիմ Դևոլդերը։
«Անակլիա ծովային նավահանգստ»-ի տնօրեն Զուրաբ Սիճինավայի խոսքով, ընկերությունը մոտ ապագայում կսկսի պայմանագրով նախատեսված աշխատանքները»,- հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից։
Անակլիայի ծովային ենթակառուցվածքը կկառուցի բելգիական ընկերությունը