Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կառավարության նիստում ասել է, որ Անակլիա նավահանգստի շինարարությունը նախատեսվում է սկսել 2023-ի աշնանը։
Ղարիբաշվիլիի խոսքով, աշխատանքներ են տարվում նաև նոր օդանավակայան կառուցելու ուղղությամբ, և մինչև տարեվերջ նոր նախագծին ընթացք կտրվի:
«Մենք շահագրգռված ենք ունենալ տարածաշրջանի լավագույն օդանավակայաններից մեկը, որի կառուցումը կպահանջի 2-3 տարի: Սա ենթադրում է նաև մի քանի հարյուր միլիոն դոլարի ներդրում։
Օդանավակայանը, նավահանգիստը, իհարկե, ենթակառուցվածքները, ճանապարհների և հիդրոէլեկտրակայանների կառուցումը, խոշոր հիդրոէլեկտրակայանների կառուցումը ուղղակիորեն բոնուս կլինեն, տնտեսական աճի՝ լրացուցիչ խթան: Սրանք են մեր ակնկալիքները գալիք և հաջորդ տարիների համար»,- ասել է Ղարիբաշվիլին։
Հիշեցնենք՝ 2020 թվականի սկզբին Վրաստանի կառավարությունը հայտարարեց, որ խզում է «Անակլիայի զարգացման կոնսորցիումի» հետ խորջրյա նավահանգստի կառուցման ներդրումային պայմանագիրը, քանի որ կոնսորցիումը չի կատարել ներդրումային համաձայնագրով նախատեսված իր պարտավորությունները։ Կոնսորցիումը հերքում է դա և մեղադրում Վրաստանի կառավարությանը ռազմավարական նախագիծը նպատակաուղղված խափանելու մեջ։
Գրեթե երեք տարի անց՝ 2022 թվականի դեկտեմբերի 12-ին, Ղարիբաշվիլին ասաց, որ պետությունը մասնակցելու է «Անակլիա նավահանգստի» շինարարական աշխատանքներին։
Անակլիայի նավահանգիստը տնտեսական, քաղաքական և ռազմաքաղաքական առանցքային դեր ունի. կարծիքներ