
ԱՄՆ դեմոկրատ սենատոր Ջին Շահինը հիասթափեցնող է գնահատել «Վրացական երազանք»-ի որոշմամբ Անակլիայի նախագիծը չինական ընկերությանը փոխանցելը:
Ըստ սենատորի՝ «վերջին հաղորդագրությունները ցույց են տալիս, որ «Վրացական երազանք»-ը ցանկանում է Սև ծովի համար նախատեսված նախագիծը տալ չինական ընկերությանը:
«Սա այն խնդիրն է, որի վրա ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռիշը (հանրապետական Ջիմ Ռիշը — հեղ.) և ես շատ ենք աշխատել՝ Վրաստանն առաջ տանելու համար, և շատ հիասթափեցնող է տեսնել, որ այս հնարավորությունը վերանում է», — ասել է Շահինը, որի խոսքը տարածել է լրագրող Ալեքս Ռաուֆօղլուն։
Հիշեցնենք. Ամերիկայի Միացյալ Նահանգների Հելսինկյան հանձնաժողովի անդամները՝ յոթ կոնգրեսականներ և՛ Դեմոկրատական, և՛ Հանրապետական կուսակցություններից, մտահոգություն են հայտնել, որ Վրաստանի կառավարությունը Անակլիայի նավահանգստի զգալի մասը փոխանցել է չինական պետական ընկերությանը: