Չինական China Communications Construction Company Limited (CCCC) ընկերությունը, որը պետք է կառուցի Անակլիայի նավահանգիստը, ԱՄՆ-ի կողմից բազմիցս պատժամիջոցների է ենթարկվել, գրել է վրաստանյան publika լրատվամիջոցը:
Չինական ընկերությունը, որը պետք է կառուցի Անակլիա նավահանգիստը, ենթարկվել է ԱՄՆ պատժամիջոցների
CCCC-ը կոնսորցիումում ընդգրկված ընկերություն է, որը, ըստ Վրաստանի էկոնոմիկայի նախարար և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլիի՝ ընտրվել է որպես Անակլիայի խորջրյա նավահանգստի նախագծի մասնավոր գործընկեր։
CCCC-ը 2020 թվականին ուներ 34 մասնաճյուղ: Դրանցից հինգը 2020 թվականի օգոստոսի 26-ին պատժամիջոցների են ենթարկվել ԱՄՆ Առևտրի նախարարության կողմից:
Ըստ ԱՄՆ գնահատականի՝ Չինաստանի կոմունիստական կուսակցությունը (CCP) կխաթարի տարածաշրջանում ԱՄՆ-ի գործընկերների ինքնիշխան իրավունքները։
Անակլիայի նավահանգստի նախագծում հաղթող կճանաչվի չինական կոնսորցիումը