Անակլիայի նավահանգստի կառուցումը 2 ընկերություն է ցանկանում

Անակլիայի խորջրյա նավահանգստի նախագծի համար մասնավոր գործընկերոջ ընտրության երկրորդ փուլ անցած երկու ընկերություններից մեկը շվեյցարա-լյուքսեմբուրգյան կոնսորցիումն է, իսկ մյուսը՝ չին-սինգապուրյան կոնսորցիումը։ 

Այս մասին խորհրդարանում հայտարարել է էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին։

Նրա խոսքով, ընդհանուր առմամբ՝ նախագծի համար հայտ է ներկայացրել 4 ընկերություն։

Անակլիայի նոր խորջրյա նավահանգստի կառուցման համար կառավարությունն ընտրում է մասնավոր ներդրողի, որի հետ պետք է ստեղծվի համատեղ շինարարական ընկերություն, որտեղ պետությունը կտնօրինի 51 տոկոսը, իսկ մասնավոր գործընկերը՝ 49 տոկոսը։ Նավահանգստի համար մասնավոր գործընկեր ընտրելու գործընթացում որակավորված թեկնածուների նույնականացումը մի քանի անգամ հետաձգվել է։