«Ժողովրդավարության հետազոտությունների ինստիտուտ» (DRI) հասարակական կազմակերպությունը (ՀԿ) նոր զեկույց է հրապարակել, որը ներառում է 2023 թվականի հուլիսին օկուպացիոն գծի երկայնքով գտնվող գյուղերի իրավիճակը։
Ըստ զեկույցի՝ Անակլիան ամայացած է, բոլոր հին ու նոր նախագծերը փակուղում են: Կազմակերպության տվյալներով, օկուպացիոն գծի մոտ ապրող բնակչության խնդիրներն ուսումնասիրելու նպատակով ուսումնասիրվել են Ծալենջիխայի և Զուգդիդիի մունիցիպալիտետների գյուղերը՝ Գանմուխուրի, Խուրչա, Օրսանտիա, Ռուխի, Տկղաիա, Ռիկղե, Անակլիա, Մուժավա համայնք, Փախուլանի համայնք, Փոխո-Էծերիի ներքին տեղահանվածների բնակավայրը և «անցակետերը»:
«Ըստ Անակլիայի բնակիչների՝ չկա մի տուն, որտեղից ընտանիքի գոնե մեկ անդամ արտագաղթած չլինի։ Անակլիայի փողոցներում երիտասարդների չեք նկատի: Տեղացիները խոսում են ընտրությունների ընթացքում վերահսկողության և ճնշումների ավելացման մասին։ Խնդրեցին, որ գնանք ընտրությունների և ինքներս տեսնենք, թե ինչ է կատարվում տեղում»,- գրել են զեկույցի հեղինակները։
Բացի այդ, ըսր DRI-ի՝ Անակլիայում եղանակի վատթարացման ժամանակ էլեկտրաէներգիան և ջուրը անջատվում են, անձրևների ժամանակ տները հեղեղվում են, ջրահեռացման համակարգերը անսարք են, տեղումները կուտակվում են տեղացիների հողատարածքներում և այլն: