Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ 2023 թվականի հուլիսին, նախորդ ամսվա համեմատ, գնաճը Վրաստանում կազմել է -0,04 տոկոս, իսկ տարեկան գնաճը՝ 0,3 տոկոս։
Geostat-ի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ ամսական գնաճի ցուցանիշի նվազման վրա ազդել են հետևյալ ենթախմբերը.
- Կենցաղային ամենօրյա կարիքների ապրանքներ և ծառայություններ (-4,5 տոկոս),
- Կահույք (-1,9 տոկոս),
- սպասք (-1,0 տոկոս)։
Գներն աճել են հետևյալ ենթախմբերում.
- Գորգեր և այլ հատակի ծածկույթներ (4,9 տոկոս),
- տան և այգիների համար նախատեսված գործիքներ, սարքավորումներ և տեխնիկա (1,3 տոկոս),
- միրգ (3,9 տոկոս);
- Տրանսպորտ (1,8 տոկոս)։