Ամսական 600 լարի՝ հաշմանդամություն ունեցողների համար. ներկայացվեց Վրաստանի հակաճգնաժամային պլանը

Վրաստանում հաշմանդամություն ունեցող անձինք՝ այդ թվում անչափահասները 6 ամսվա ընթացքում ամսական 600 լարի կստանան՝ մոտ 200 դոլար: 

Այդ մասին հայտարարեց Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան՝ ներկայացնելով երկրի հակաճգնաժամային տնտեսական ծրագիրը:

Վարչապետի խոսքով՝ Վրաստանում կա 40 000 այդպիսի քաղաքացի, և այդ միջոցառման գումարը կկազմի մոտ 25 միլիոն լարի:

Ըստ հակաճգնաժամային ծրագրի՝ սոցիալական օգնություն է նախատեսված նաև հարկադիր պարապուրդի մատնված 350 հազար քաղաքացու համար: