
Թբիլիսիում խորհրդարանի շենքի առջև մեկնարկեց թվով 12-րդ բողոքի ցույցը: Պահանջը շարունակում է մնալ նույնը՝ Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականը:
Ցուցարարները հայտարարել են, որ բողոքի ակցիաները շարունակելու են այնքան, մինչև իրենց վերջին պահանջը ևս չբավարարվի: Տեղում աշխատող «Ալիք մեդիայի» թղթակիցը տեղեկացնում է, որ այսօր ակցիայի մասնակիցները նախորդ օրերի համեմատ ավելի քիչ են:
Միևնույն ժամանակ, խորհրդարանի շենքի մոտ ՆԳ նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականի պահանջով շարունակվում է 5 ուսանողի հացադուլը: Ուսանողներից մեկը վատ է իրեն զգացել, շտապ օգնության բրիգադը նրան տեղափոխել է հիվանդանոց: