ՈՒՂԻՂ․ թարմացվող․ «Ամոթ է». բողոքի ցույցի 5-րդ օր. լուսանկարներ

21։30 Բեմահարթակում է նախկին առաջին տիկին՝ Վրաստանի չորրորդ նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի կինը՝ Մակա Չիչուան։ Նա ցավով հայտնեց, որ չի կարողացել պաշտպանել երիտասարդներին և նրանք ցույցի առաջին օրը բռնության են ենթարկվել։


Թբիլիսիում բողոքի ցույցերը շարունակվում են: Ռուսթավելի պողոտայի վրա, խորհրդարանի շենքի մոտ «Ամոթ է» խորագրով 5-րդ ակցիան արդեն մեկնարկել է։

Ցուցարարների պահանջներից մեկը ժամեր առաջ իրականացավ: Իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին հայտարարեց, որ 2020 թվականից ընտրությունները կանցկացվեն համամասնական համակարգով: Ցույցի կազմակերպիչներն անդրադառնալով «Վրացական երազանք»-ի այս հայտարարությանը, նշում են, որ սա պատմական հաղթանակ է:

Անպատասխան են մնում, սակայն, մյուս երկու պահանջները՝ Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականի և հունիսի լույս 21-ի գիշերը ձերբակալվածներին ազատ արձակելու հարցերը:

Բողոքի ցույց Թբիլիսիում. օր 5-րդ

Posted by Aliq Media on Monday, June 24, 2019