
Ամերիկայի միացյալ նահանգներում Վրաստանի դեսպանատունը օգնություն է ցուցաբերել Ուկրաինայում ընթացող պատերազմի հետևանքով տուժած, ԱՄՆ-ում հաստատված Ստեպանենկոների ընտանիքին։
Ուկրաինայում պատերազմի ժամանակ, պայթյունի հետևանքով վերջույթները կորցրած Նատալյա և Յանա Ստեպանենկոները գտնվում են Վաշինգտոնում, որտեղից պատրաստվում են մեկնել Սան Դիեգո՝ բուժման վերականգնողական կուրս անցնելու։
Ուկրաինացի մոր ու աղջկա տեղափոխումը Սան Դիեգո ֆինանսավորել է ԱՄՆ-ում Վրաստանի դեսպանատունը, իսկ վերականգնողական կուրսը դեսպանատան աջակցությամբ նրանց համար կանցկացվի անվճար։