Վրաստանի անկախության օրվա հետ կապված Վաշինգտոնում Խաղաղության ինստիտուտում հանդիսավոր արարողություն է տեղի ունեցել: Հրավիրված հյուրերի թվում են եղել պաշտոնյաներ, սենատի անդամներ, զինվորականներ:
Մինչ միջոցառումը Վրաստանի վարչապետը բացել է Վրաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերությանը նվիրված կոնֆերանսը: Իր ելույթում Մամուկա Բախտաձեն խոսել է Վաշինգտոնի և Թբիլիսիի միջև հարաբերությունների կարևորության մասին: Այնուհետև սենատոր Կորի Գարդերը Ռուսաստանին կոչ է արել դադարեցնել ագրեսիան և իր զորքերը դուրս բերել Վրաստանի տարածքից: