
ԱՄՆ-ի Հելսինկյան հանձնաժողովը X սոցիալական ցանցում գրել է, որ Վրաստանը դեռ ժամանակ ունի կասեցնելու «ռուսական օրենքը» և փրկելու վրացական ինքնիշխանությունը։
Հանձնաժողովն այս հայտարարությանը կցել է The Hill լրատվամիջոցի հրապարակած հոդվածը, որտեղ ասվում է, որ կոնգրեսական Ջո Ուիլսոնն աշխատում է «ռուսական օրենքի» ընդունմանը նպաստած վրացի բարձրաստիճան պաշտոնյաների պատժամիջոցների մշակման վրա։ Ուիլսոնը Հելսինկյան հանձնաժողովի նախագահն է։
«Ռուսական օրենքը Վրաստանում աննախադեպ բողոքի ցույցեր բորբոքեց։ Օրենքը դատապարտել են ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ ԵՄ-ի պաշտոնյաները»,- ասված է հոդվածում։
Լրատվամիջոցի համաձայն՝ կոնգրեսականի մշակած օրենքի նախագծով պահանջվում է Վրաստանի կառավարության այն ներկայացուցիչների նույնականացումը պատժամիջոցների և վիզային սահմանափակումներ կիրառելու նպատակով, որոնք պատասխանատու են «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման համար։