ԱՄՆ-ը դիտարկում է MEGOBARI ACT-ի («Վրաց ժողովրդի ակտի») վերջնական փոփոխությունները։ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկումը կանցկացվի սեպտեմբերի 25-ին, որից հետո օրինագիծը կքննարկվի Սենատում։
«Վրաց ժողովրդի ակտը» հեղինակել են սենատորներ Ջիմ Ռիշին և Ջին Շահինը։ Օրինագիծն ուղղված է քաղաքացիական հասարակության աջակցությանը, նպատակ ունի պատժամիջոցներ կիրառել այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր խոչընդոտում են Վրաստանում ժողովրդավարական գործընթացներին:
Հիշեցնենք, որ «Վրաց ժողովրդի ակտը» ներկայացվել է մայիս ամսին, երբ ընթանում էին մասշտաբային բողոքի ցույցեր ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի օրինագծի ընդունման։
Հիշեցնենք, որ, չնայած միջազգային գործընկերների կոչերին, մայիսի 28-ին Վրաստանի խորհրդարանը հաղթահարեց նախագահի վետոն «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ։ Սույն օրենքն օտարերկրյա ազդեցության շահերի կրողներ է հռչակում բոլոր այն հասարակական և լրատվական կազմակերպությունները, որոնք ֆինանսավորում են ստանում ԱՄՆ-ից և Եվրոպայից, երկրի ռազմավարական գործընկերներից։
Օրենքի ընդունումից հետո ԱՄՆ-ն անորոշ ժամկետով հետաձգել է ռազմական աջակցությունը, Եվրամիությունն արդեն դադարեցրել է Վրաստանին տրամադրվող օգնության մի մասը, ինչպես նաև ԵՄ-ն սառեցրել է Վրաստանի համար նախատեսված 30 միլիոն եվրոյի օգնությունը, որը պետք է փոխանցեր Խաղաղության եվրոպական հիմնադրամը։
ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է MEGOBARI Act-ը