
ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցը գրառում է կատարել, որտեղ շնորհավորել է Վրաստանին Եվրահանձնաժողովից ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու հանձնարարականի առթիվ:
Մակունցը նշել է, որ ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան Դավիթ Զալկալիանիի հետ քննարկել են Վրաստանի հաջողություններն այս ուղղությամբ։
«Շնորհավորում եմ Վրաստանին և վրաց ժողովրդին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու կապակցությամբ։ Ուրախ էի ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան Դավիթ Զալկալիանիի հետ քննարկելու Վրաստանի հաջողությունները և մի շարք այլ հարցեր», — նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Եվրահանձնաժողովը նոյեմբերի 8-ին Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ շնորհելու հանձնարարական տվեց: