
ԱՄՆ սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար, հանրապետական սենատոր Ջիմ Րիշը և Եվրոպայի ենթահանձնաժողովի դեմոկրատ առաջնորդ, սենատոր Ջին Շահինը Վրաստանի կառավարությանը նամակ են ուղղել: Սա Սենատի արտաքին հարաբերությունների կողմից Վրաստանի կառավարությանն ուղղված առաջին նամակն է:
Նամակում, հանձնաժողովի անդամները մտահոգություն են հայտնում ընտրական բարեփոխումների վերաբերյալ խոստումը չկատարելու, ընդդիմության ներկայացուցիչների հանդեպ քրեական գործեր հարուցելու և ցույցերը ցրելու կապակցությամբ: Սենատորները Վրաստանի կառավարությանը կոչ են անում պահպանել ժողովրդավարական սկզբունքները և զգուշացնում են, որ հակառակ դեպքում, հնարավոր է, ԱՄՆ-Վրաստան գործընկերային հարաբերությունները վերանայվեն:
Լուսանկարը` Netgazeti