
Հոկտեմբերի 5-7-ը Վրաստան կայցելի ԱՄՆ պետքարտուղարի սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության գծով տեղակալ Բոնի Դենիս Ջենկինսը։
ԱՄՆ Պետդեպարտամենտի հաղորդմամբ, Ջենկինսը Վրաստան կատարած այցի շրջանակում ելույթ կունենա Կենտրոնական Ասիայի և Կովկասի տարածաշրջանում անվտանգության ասոցիացիայի համաժողովում։
Նա նաև կկիսվի կորոնավիրուսի դեմ պայքարի ամերիկյան փորձով։ Բոնի Դենիս Ջենկինսը նաև երկկողմ պաշտոնական հանդիպումներ կունենա։