Թբիլիսիում ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի այցին զուգահեռ ընդդիմությունը լուռ ցույց է անցկացնում: Ցուցարարները հավաքվել են Ռուսթավելիի մետրոյի հարակից տարածքում, որտեղից շարժվելու են դեպի Ֆիլհարմոնիկ դահլիճի տարածք: Այստեղ նրանց կմիանան «Լելո» կուսակցության անդամներն ու աջակիցները: Այնուհետև երթով կտեղափոխվեն դեպի խորհրդարանի տարածք:
Ցույցի կազմակերպիչներից «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդներից Գիգի Ուգուլավան նշել է, որ ցույցի հիմնական նպատակն է ցույց տալ Պոմպեոյին, որ Վրաստանում ընտրությունները կեղծվել են:
«Այսպիսով կգրավենք ԱՄՆ պետքարտուղարի աշխատակազմի ու միջազգային լրատվամիջոցների ուշադրությունը»,- հայտարարել է Ուգուլավան ու կոչ արել բոլոր նրանց, ովքեր գտնում են, որ ընտրությունները կեզծվել են, դուրս գալ փողոց: