
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել: Պաշտոնական տեղեկության համաձայն՝ Գիորգի Գախարիան պետքարտուղարի հետ քննարկել է Վրաստան-ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերության խարտիայի՝ Վաշինգտոնում ծրագրված լիագումար նիստը, որը հետաձգվել է քովիդ-19-ի պատճառով:
Կառավարության հաղորդմամբ՝ վարչապետը և ԱՄՆ-ի պետքարտուղարը խոսել են երկրի գլխավոր մարտահրավերների՝ օկուպացիայի և օկուպացված տարածքներում գոյություն ունեցող ծանր իրավիճակի, տարածաշրջանի և ընդհանրապես, Եվրաատլանտյան անվտանգության մեջ Սև ծովի անվտանգության դերի մասին, ինչպես նաև անդրադարձել Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելության շրջանակներում Վրաստանի մասնակցությանն ու հոկտեմբերին անցկացվելիք ընտրություններին:
Պոմպեոյի խոսքով՝ կարևոր է, որ 2020 թվականի ընտրությունները լինեն ազատ, արդար և թափանցիկ:
Հեռախոսազրույցի ընթացքում Պոմպեոն ևս մեկ անգամ նշել է, որ աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականության և որ Ռուաստանը պետք է կատարի 2008 թվականի՝ կրակի դադարեցման մասին ստանձնած պարտավորությունները: