
Վրաստանը անվտանգության հարցերում շարունակում է մնալ մեր գործընկերը, նշվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի՝ ահաբեկչության մասին հրապարակած զեկույցում։
Փաստաթղթի համաձայն, Վրաստանի կառավարությունը կարող է ահաբեկչության միջադեպեր արձանագրել, կառավարել և արձագանքել դրանց:
«Վրաստանը սերտորեն համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ: Մասնակցում է դաշինքի աշխատանքներին՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ, միջազգային հակաահաբեկչական կոնվենցիաների և համաձայնագրերի անդամ է»,- ասվում է զեկույցում:
Փաստաթղթում նաև խոսվում է նախորդ տարի նոյեմբերի 21-22-ին տեղի ունեցած հատուկ գործողության մասին, որի ժամանակ սպանվեց միջազգային ահաբեկիչ Ախմեդ Չատաևը: