Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչները հատուկ մամլո ասուլիս են անցկացրել, որտեղ խոսել են Վրաստանի մասին: Համապատասխան տեղեկատվությունը հրապարակված է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական կայքում:
«Վրաստանը երիտասարդ ժողովրդավարության երկիր է: Նրանք 20 տարի է, ինչ կառուցում են ժողովրդավարություն ու դեռ անկախ ինստիտուտներ ձևավորելու գործընթացում են: Կարծում ենք, սա այն է, ինչ նկատել ենք վերջին ընտրությունների ժամանակ»,- հայտարարել են ԱՄՆ պետդեպարտամետում:
Պետական դեպարտամենտի պաշտոնական ներկայացուցչի հայտարարությամբ՝ վերջին 30 տարվա ընթացքում Վրաստանում բազմիցս են թերություններով ընտրություններ անցկացվել, և վերջերս անցկացված ընտրությունների ժամանակ էլ դրսևորվել են նման խախտումներ, այդ թվում՝ ընտրակաշառք, վախեցնել, վարչական ռեսուրսների կիրառում/չարաշահում:
«Ինչպես ԵԱՀԿ-ն, այնպես էլ շատերը ընտրությունները գնահատել են որպես մրցունակ, ու նախորդ տարիների համեմատ մի քանի ուղղությամբ արձանագվում է նաև բարելավում՝ ավելի քիչ ատելության խոսք, ավելի քիչ ագրեսիվ հարձակումներ նախընտրական ժամանակաշրջանում: Միաժամանակ, պաշտպանված էր արտահայտման ազատությունը: Ցավոք սրտի, դիտորդներն արձանագրել են ընտրակաշառքի, վախեցնելու փաստեր, ինչը, Վրաստանի ընտրությունների խնդիրն է վերջին 30 տարվա ընթացքում»: