ԱՄՆ-ը Վրաստանի կառավարությանը կոչ է անում ուժեղացնել ժողովրդավարությունն ու օրենքի գերակայությունը:
Դեկտեմբերի 23-ին Պետդեպարտամենտի խոսնակ Մորգան Օրտագուսի հայտարարության համաձայն՝ ԱՄՆ-ն աջակցում է անվտանգ, հաջողակ և ժողովրդավարական Վրաստանին:
ԱՄՆ-ը ողջունում է դատական բարեփոխումների չորրորդ փուլում արձանագրված առաջընթացը և աջակցում՝ իշխանության և ընդդիմության երկխոսությանը ընտրական բարեփոխումների վերաբերյալ:
«Կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը ուժեղացնել իր հավատարմությունը ժողովրդավարության սկզբունքների, մարդու ազատության և օրենքի գերակայության հանդեպ և ապահովել քաղաքական կողմնակալության դատարանի և դատախազության ազատությունը: ԱՄՆ-ն կշարունակի աշխատել իր ռազմավարական գործընկեր Վրաստանի հետ, որպեսզի խթանի օրենքի գերակայությունը և հաստատությունների հաշվետվողականությանը»,- ասվում է հայտարարության մեջ: