ԱՄՆ Պետդեպարտամենտը, արձագանքելով Պուտինի որոշմանը, ըստ որի` Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի և ուղիղ չվերթերի արգելքը վերացվում է, ասել է, որ այժմ Ռուսաստանի հետ մերձենալու ժամանակը չէ։
«Ուղիղ թռիչքները վերականգնելու կամ վիզային ռեժիմը փոխելու փոխարեն վրաց ժողովուրդը գուցե պետք է գերադասեր, որ Պուտինը դուրս բերեր ռուսական բանակը Ռուսաստանի կողմից օկուպացված Վրաստանի տարածքից»,- այսպես է արձագանքել ԱՄՆ Պետդեպարտամենտը Կրեմլի որոշմանը «Ամերիկայի ձայնին» տված գրավոր մեկնաբանության մեջ։
«Արևմտյան շատ երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, արգելում են ռուսական ինքնաթիռների մուտքն իրենց օդային տարածք։ Եթե Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ չվերթերը վերականգնվեն, մենք անհանգստացած ենք, որ վրացական օդանավակայանների ընկերությունները կարող են պատժամիջոցների ենթարկվել։
Ողջ արևմտյան հասարակությունը հեռացել է այս դաժան ռեժիմից. այժմ ժամանակը չէ Ռուսաստանի հետ մերձենալու: Ուղիղ թռիչքները վերականգնելու կամ վիզային ռեժիմը փոխելու փոխարեն, վրաց ժողովուրդը, հավանաբար, կգերադասի, որ Պուտինը դուրս բերի ռուսական զորքերը Ռուսաստանի կողմից օկուպացված վրացական տարածքի 20 տոկոսից», — նշված է Պետդեպարտամենտի տարածած հաղորդագրության մեջ։