
Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության քարտուղար Լյոյդ Օսթինը պաշտոնական այցով կժամանի Վրաստան:
Վրաստան այցը՝ Օսթինի եվրոպական շրջագայության մի մասն է: Բացի Վրաստանից, նա կայցելի նաև Սև ծովի տարածաշրջանի երկու այլ երկրներ՝ Ուկրաինա և Ռումինիա:
Եվրոպական շրջագայությունը Օսթինը կավարտի Բրյուսելի պաշտպանության նախարարությունում։
Օսթինի Վրաստան այցի ճշգրիտ ամսաթիվը դեռ չի նշվում, սակայն հայտնի է, որ Բրյուսելի հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 21-22-ին:
Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր