
Վրաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ռոբին Դաննիգանը ճանաչողական հանդիպումներ է անցկացրել քաղաքական գործիչների և վրաց հասարակության ներկայացուցիչների հետ։
Ընդունելությանը ներկա են եղել Վրաստանի կառավարության անդամներ, Թբիլիսիի քաղաքապետը, ընդդիմության առաջնորդները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլք։
«Մենք ողջունում ենք նոր դեսպանի ժամանումը և բացարձակ կառուցողական վերաբերմունք ունենք իմ իրավասությունների շրջանակում իմ ծառայության հետ հետագա համագործակցության վերաբերյալ»,- ասել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլին։
Վրաստանի նախկին վարչապետ, այժմ ընդդիմադիր «Վրաստանի համար» կուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիան ընդգծել է ռազմավարական գործընկերների հետ առողջ շփման անհրաժեշտությունը։
Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հույս են հայտնել, որ իշխանությունները կառուցողական մոտեցմամբ կհամագործակցեն ԱՄՆ նոր դեսպանի հետ և նույնպիսի հակասություններ չեն ունենա, ինչպես նրա նախորդ Քելի Դեգնանի հետ։