
Վրաստանում ԱՄՆ դեսպանությունն ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Նիկա Մելիայի ձերբակալման հատուկ գործողության հարցի շուրջ խորը վրդովվմունք է հայտնել: Դեսպանության տարածած հայտարարության մեջ մասնավորապես նշված է․
«Ցավում ենք, որ Միացյալ Նահանգների և միջազգային այլ գործընկերների՝ զսպվածություն ցուցաբերելու կոչերն անտարբերության արժանացան։ Ցնցված ենք ճգնաժամի ժամանակ Վրաստանի իշխանությունների հռետորաբանությունից: Ուժ գործադրելու մեթոդներն ու ագրեսիան Վրաստանի քաղաքական խնդիրները լուծելու ճանապարհ չեն: Այսօր Վրաստանը նահանջել է եվրաատլանտյան պետությունների ընտանիք՝ դեպի հզոր ժողովրդավարություն տանող ճանապարհին»։