
Ամերիկայի միացյալ նահանգների կառավարությունը Վրաստանի հիվանդությունների կանխարգելման և հանրային առողջության կենտրոնին 26000 PCR թեստ է փոխանցել:
Տեղեկությունը տարածել է Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը: «Վրաստանի բուժաշխատողներին աջակցության նպատակով և COVID-19-ի դեմ պայքարելու համար ԱՄՆ-ի կառավարությունը USAID-ի միջոցով 26 000 թեստ է փոխանցել: Դրանք բաշխվելու են հիվանդանոցներին, կլինիկաներին ու լաբորատորիաներին` երկրի ողջ տարածքում», — ասված է դեսպանատան հայտարարությունում:
Հիշեցնենք՝ Վրաստանում սկսվել է ակտիվ թեստավորման փուլը: Նախօրեին, օրինակ, 17000 թեստ է արվել: