Վրաստանում ԱՄՆ դեսպանատան փոխանցմամբ՝ Վրաստանի Սամեգրելո և Զեմո-Սվանեթիի մարզի Փոթի քաղաքում ավարտվել է փոխադրման երկաթուղու նախագծի շինարարությունը։
Ըստ տեղեկության՝ փոխադրման կետը կօգնի Վրաստանին անցկացնել լայնածավալ զորավարժություններ և տեղափոխել անհրաժեշտ տեխնիկա:
«Մենք աշխատել ենք պաշտպանության նախարարության հետ: Շինարարության գործին ԱՄՆ-ից ներգրավվել է ռազմածովային ուժերի 133-րդ շինարարական գումարտակը: Ուժը միասնության մեջ է»,- նշել են դեսպանատանը։