
Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո արտգործնախարար Ինալ Արձինբան հայտարարություն է արել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) դեմ։
Նա նշել է, որ USAID-ը և Վրաստանում նրա առաքելության ղեկավար Ջին Փենելը, ով մինչ այդ աշխատել է Ուկրաինայում, ճնշում է գործադրում վրացական իշխանությունների վրա՝ ՌԴ-ի դեմ երկրորդ ճակատ բացել՝ Աբխազիայիում և Հարավային Օսիայիում:
Արձինբայի խոսքով, USAID-ի կողմից Աբխազիայում տարբեր մարդասիրական ծրագրերի ֆինանսավորումը ԱՄՆ-ի «փափուկ ուժն է». գենդերային հավասարության և հանդուրժողականության վերաբերյալ տարբեր սեմինարները, հանդիպումները և դասընթացները ծառայում են աբխազների՝ Վրաստանի հետ ինտեգրմանը։