ԱՄՆ Պետդեպարտամենտը շնորհավորել է Վրաստանին՝ անկախության օրվա առթիվ։
Գերատեսչության պաշտոնական կայքում հրապարակվել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի շնորհավորանքը։
«ԱՄՆ-ի անունից շնորհավորում եմ վրաց ժողովրդին Անկախության օրվա առթիվ։
Վրաց ժողովուրդը խորապես հասկանում է անկախության և ազատության արժեքը։ Չնայած Ռուսաստանի կողմից Վրաստանի տարածքի 20 տոկոսի օկուպացմանը՝ վրաց ժողովուրդը դրսևորել է եվրաատլանտյան ապագայի հասնելու ամուր վճռականություն։ Մենք դատապարտում ենք Ռուսաստանի ագրեսիան Վրաստանի դեմ և վճռականորեն պաշտպանում ենք Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններում»,- ասված է հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ Վրաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների 30 տարիների ընթացքում Միացյալ Նահանգները հպարտ է աջակցել Վրաստանի ջանքերին՝ կառուցելու ժողովրդավարական զարգացում, առաջընթաց, դիվերսիֆիկացնել իր տնտեսությունը:
«Մեր երկրները նաև կողք կողքի աշխատել են՝ աջակցելու համաշխարհային և տարածաշրջանային անվտանգությանը։
Ամենուր վրացիների համար այս հանդիսավոր օրը ես վերահաստատում եմ Միացյալ Նահանգների շարունակական հավատարմությունը Վրաստանի հետ գործընկերությանը եվրաատլանտյան ինտեգրման ճանապարհին»։
Նշենք, որ Վրաստանում այսօր նշում են անկախության օրը։