
Ամերիկայի Միացյալ Նահանգները դատապարտում է Ատոց գյուղում Ռուսաստանի կողմից իրականացվող սահմանազատման աշխատանքները։ Այս մասին ասված է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանատան Twitter-յան էջում տեղադրված հայտարարությունում:
«Ցանկապատերի կառուցումը վնասում է բնակչության կենսապահովման միջոցներին՝ սահմանափակելով երկու կողմերում նրանց ազատ տեղաշարժվելու իրավունքը: Ռուսաստանը պետք է դադարեցնի Վրաստանի տարածքների՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի օկուպացիան»- ասված է հայտարարությունում:
Հիշեցնենք, որ Ատոց գյուղի մոտ սահմանազատման ու նոր փշալարերի անցկացումը սկսվել էր երկու օր առաջ: Տեղացիների մշակած մոտ 30 հա հողատարածքը հայտնվել է Վրաստանի կողմից չվերահսկվող տարածքում: